00:00:00

Վարանդայում որոնումներն արդյունք չեն տվել

19:54, 19 հունվար 2022

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայությունը։ «Աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է կառույցի հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր