Նիկոլ Փաշինյանը, ով 2018-ին իշխանության գալով իրեն ամենաժողովրդավար, ժողովրդավարության բաստիոն էր հայտարարում, «զրուցում» ժողովրդի հետ, չմոռանալով վերջում հայտարարել, որ սիրում է բոլորին, համբուրում է բոլորին ու խոնարհվում բոլորի առաջ, նույն արագությամբ անցնո տարիներին հեռացավ նաև այդ արժեքներից։ Հատկապես 2020-ի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը շրջում է մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, խուսափում քաղաքացիների հետ չպալանավորված հանդիպումներից, իսկ ասուլիսները կազմակերպում օնլայն տիրույթում։ Անգամ այս հարթակում Նիկոլ Փաշինյանը վախեր ունի։ Մենք գրել էինք, որ նրա վերջին երկու օնլայն ասուլիսների ժամանակ, որոնք հեռարձակվում են Փաշինյանի ֆեյսբուքյան էջով մեկնաբանությունների բաժինը փակ է։ Այսինքն ՀՀ հպարտ քաղաքացիները որեւէ մեկնաբանություն գրելու հնարավորություն չունեն։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանությունների բաժինը հանձնարարել է փակել, որպեսզի հետագայում ստիպված չլինեն ջնջել հազարավոր հայհոյախառն մեկնաբանությունները:
Նույնը արել է նաև ինստագրամի պարագայում։ Այստեղ վերջին տեսանյութը Փաշինյանի Սուրբ Ծննդյան օրվա շնորհավորանքն է։ Մեկնաբանություններ բաժինը սահմանափակված է։ Բայց պարզվում է վարչապետի օտարերկրացի «հետևորդների» համար այն բաց է։ Սրանով էլ պայմանավորված այդ տեսաուղերձի տակ մեկնաբանություն գրել էին արաբները, հնդիկներն ու այլ ազգի ներկայացուցիչներ։
Irakanum.am