00:00:00

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

15:01, 19 հունվար 2022

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի օրերի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տաղավարի գործունեությունը համակարգելու նպատակով։ Այս մասին նշված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 19-ի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Նարեկ Տերյանի գործուղումը նախատեսված է 2022 թվականի հունվարի 26-31-ը: 2021 թ. հոկտեմբերի 1-ին Էմիրություններում մեկնարկած «Դուբայ Էքսպո 2020» ցուցահանդեսին իր տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Հայաստանի օրը Դուբայի էքսպոյում նախատեսված է 2022 թ. հունվարի 30-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր