00:00:00

Վիտալի Բալասանյանը վերադարձել է Արցախ, իսկ Արա Սահակյանը դեռ հիվանդանոցում է․ «Հրապարակ»

13:12, 19 հունվար 2022 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 9-ին սրտի նոպայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սրտի ստենտավորումից մի քանի օր հետո դուրս է գրվել, մի քանի օր էլ Երեւանում մնալուց հետո վերադարձել է Արցախ։   Արցախից մեզ փոխանցեցին, որ նա անցած շաբաթվանից հաճախում է աշխատանքի՝ ինքնազգացողությունը լավ է։ Նույն օրերին սրտի բաց վիրահատություն է տարել նաեւ քաղաքական գործիչ Արա Սահակյանը։   Նորքի սրտաբանական կլինիկայում սրտի շունտավորում են իրականացրել, որը բավականին բարդ պրոցես է։ Սահակյանը դեռեւս հիվանդանոցում է՝ ապաքինման փուլում է»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր