00:00:00

Փաշինյանը 4 օրով արձակուրդ է ուղարկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին

19:46, 18 հունվար 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 4 օրով արձակուրդ է ուղարկել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ 1. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 24-27-ը ներառյալ: 2. Արմեն Կոտոլյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր