00:00:00

Պատրաստակամ ենք ընդլայնելու տարբեր ոլորտներում գործակցությունը. Սարգսյանը՝ Բուլղարիայի նախագահին

13:51, 18 հունվար 2022

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցությունը շարունակաբար զարգացել է քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում, որին մեծապես նպաստել է առկա հարուստ իրավապայմանագրային դաշտը: Մեր երկիրը պատրաստակամ է ընդլայնելու տարբեր ոլորտներում փոխ­շա­հավետ գործակցությունը, ներառյալ՝ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Կարևորում եմ Բուլղարիայի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում: Բարձր եմ գնահատում երկրի կենտրոնական և համայնքային իշխանությունների աջակցությունը և հոգատարությունը հայ համայնքի ազգային և կրոնական ինքնությունը պահպանելու հարցում: Նշանակալի է կրթական և մշակութային ոլորտներում երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը, որի վառ դրսևորումը Սոֆիայի «Սբ Կլիմենտ Օխրիդսկի» համալսարանում հայոց լեզվի, իսկ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բուլղարերենի դասավանդումն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր