00:00:00

Թուրքիան «բացահայտել» է Հայաստանի իր ընկերներին

17:08, 18 հունվար 2022

Երեկ խորհրդարանի շենքում բավականին լարված էր։ ԱԺ փոխնախագահ,  Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Մոսկվայից վերադառնալուց հետո բավականին «դուխով» էր դարձել և  վրդովվել էր այն փաստից, որ իր հայրենասիրությունը որոշ ընդդիմադիր պատգամավորներ կասկածի տակ են առնում: Ռուբինյանն ու ՔՊ-ական որոշ պատգամավորներ, թե խորհրդարանի նիստերի դահլիճում, թե միջացքներում ամեն գնով արդարացնում էին իրենց քայլերը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն էլ համարում խիստ անհրաժեշտություն։ Օրինակ գործարար- պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ում ընտանիքին պատկանող ավիաընկերությունը թռիքչներ է իրականացնում դեպի Ստամբուլ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե թուրքերը Գյումրիում և Երևանում կօգտվեն հայկական բժշկական ծառայություններից։  Այլ կերպ ասած թուրքերը կգան Հայաստան փող կծախսեն, կարևորը ըստ օլիգարխի դա է։ Խաչատուր Սուքիասյանն իհարկե համեստություն  է արել, ու չի նշել, որ թուրքերը պարտադիր պետք  է Հայաստան գնան ու գան իր ընտանիքին պատկանող ավիաընկերությունով։ Թուրքիայի հետ հարաբերությունների՝ առանց նախապայմանի կարգավորման ջատագով է նաև Ռուբեն Ռուբինյանը։ Երիտասարդին է Նիկոլ Փաշինյանը վստահել որպես բանագնաց։ ՀՀ արտգործնախարարությունից էլ շտապել են հայտնել, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը  կայացել է դրական ու կառուցողական մթնոլորտում։ Ավելի վաղ էլ Թուրքիայի արտգործնախարարը, պատմել էր, թեինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Ի դեպ, այս ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունները ոչինչ չէին հաղորդել։ Բայց Չավուշօղլուն հայտարարել էր, թե ինքն ու Արարատ Միրզոյանը ընկերներ են դարձել։ Հիմա ըստ էության թուրք պաշտոնյաների ընկերների շարքերը մեծացել են։ Արարատ Միզոյանից բացի նրանք վստահորեն իրենց հույսը կարող են դնել Ռուբեն Ռուբինյանի, Խաչատուր Սուքիասյանի և իհարկե վերը նշված բոլոր  անձանց քաղաքական հոր՝ Նիկոլ Փաշինյանի վրա։ Irakanum.am    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր