00:00:00

Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին դիվանագիտական հարաբերության հաստատման 30-ամյակի առթիվ

16:58, 18 հունվար 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ձեզ եմ հղում ջերմագույն շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ: 1992 թվականին ստորագրված Արձանագրությունը պաշտոնապես ամրագրեց մեր երկու ժողովուրդների միջև դարեր շարունակ ձևավորված պատմական և մշակութային առնչությունները: Երեք տասնամյակների ընթացքում մեր երկկողմ միջպետական հարաբերությունները նշանավորվել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմամբ։ Այսօր մենք ունենք հագեցած երկկողմ օրակարգ, որն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գործընկերություն միջազգային կազմակերպություններում, քաղաքական երկխոսություն, միջխորհրդարանական համագործակցություն, ինչպես նաև ակտիվ փոխգործակցություն կրթության, մշակույթի և առևտրատնտեսական ոլորտներում: Համոզված եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իր հերթին լավագույնս կնպաստի մեր երկկողմ համագործակցության լայն շրջանակն էլ ավելի ամրապնդելուն և խորացնելուն: Կրկին շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առթիվ՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր