00:00:00

Սլավոնական համալսարանի մոտ բախվել են մարդատար Газель-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ

20:35, 02 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ու «շումախերական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ռիգայի փողոցում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 99 ՍՍ 299 համարանիշի և թիվ 49 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1536 Տ համարանիշի ավտոմեքենաները։ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է՝ մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել գազախողովակը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վիրավորներից մեկն ազգությամբ չինացի է, և նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր