2022 թվականի հունվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 690 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 8 ելք: Արձանագրված հրդհները ժամանակին մարվել են, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ոչ ոք չի տուժել:
Հունվարի 14-ին վերսկսվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որոնք ցավոք արդյունք չեն տվել:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։