00:00:00

Ինչպես վարվել դատարկ շշի հետ․ Շիշ բռնողի եղբոր տիկտոկյան «խորհուրդները» (տեսանյութ)

04:44, 17 հունվար 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, ով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի, առավել հայտնի «Շիշ բռնողի» եղբայրը, Tik-tok-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութը «խրատական» բնույթի է, և վերաբերում է քաղաքի մաքրությանը։ Այսպես, Նաիրի Սարգսյանը տեսանյութում նախ ցույց է տալիս, թե ինչ պետք է անել պլաստիկ ջրի շիշը, երբ այն արդեն դատարկ է։ Սարգսյանն այն մեքենայի պատուհանից դուրս է նետում։ Հաջորդ տեսարանում նա արդեն մի քանի հոգու հետ մաքրում է կեղտոտ տարածքը։ Տեսանյութը նկարահանվել է Սարալանջի ճանապարհին։ Ինչ խոսք գովելի է, որ վարչապետի օգնականը «հայտնի» է նաև Tik-tok-ում, կրկնակի գովելի է նրա՝ քաղաքի ու բնության նկատմամբ տածած սերը, բայց առնվազն զարմանալի է, որ հենց շշի օրինակով է նա «խրատներ» տալիս։ Ի վերջո, ինչպես հիշյալ կեղտոտ տարածքում, այնպես էլ քաղաքի այլ հատվածներում նկատելի է աղբ, որտեղ բացի շշից, ինչ ասես որ չկա։ https://www.youtube.com/watch?v=P5bVdacpMq4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր