00:00:00

Համազգային դիմադրության ձեւավորումը այլընտրանք չունի. Իշխան Սաղաթելյան

23:22, 16 հունվար 2022

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ , Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել մեր ընկերների եւ համակիրների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Խոսել ենք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ ծառացած մարտահրավերների, հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների եւ ներքաղաքական հարցերի մասին։ Քննարկել ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձեւավորման աշխատանքները եւ այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը: Սիրելի հայրենակիցներ. առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում ենք հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում: Համազգային դիմադրության ձեւավորումը այլընտրանք չունի»,- նշել է նա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր