00:00:00

Փոքր վնասներ ենք կրել, փլուզումներ չկան. Գեւորգ Փարսյանը` Կապանում տեղի ունեցած երկրաշարժի մասին

18:53, 16 հունվար 2022

Համայնքապետն ասում է, որ այս պահին բնակիչների մոտ խուճապ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը: «Խուճապն առավոտ էր մի պահ, զգալի ցնցվել է քաղաքում, բնակիչները վախեցել էին: Փոքր վնասներ կրել ենք, բայց փլուզումներ չկան, որոշ տեղերում պատերին ճաքեր  են առաջացել»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 16-ին, տեղական ժամանակով ժամը 07:25-ին գրանցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում և մի շարք գյուղերում՝  4-5 բալ ուժգնությամբ, Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր