00:00:00

ՀՀ-ում կան փակ ճանապարհներ․ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում ձյուն է տեղում

10:21, 16 հունվար 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Վայոց ձորի Սարավան-Զանգեր, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր