00:00:00

Հայաստանի դահուկավազքի առաջնության չեմպիոնները Միքայելյանը և Գալստյանն են

03:08, 16 հունվար 2022 Սպորտ

Եռօրյա պայքարից հետո Աշոցքում ավարտվեց Հայաստանի դահուկավազքի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոցքի դահուկուղում կայացած տղամարդկանց 10կմ ազատ ոճում առաջինը մրցատարածությունը 37:13.0 արդունքով հատեց Հայաստանի արդեն բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը: Նրան հաջորդեցին Ռուսաստանից Օլեգ Պոլյակովը և եռյակը եզրափակեց Թադևոս Պողոսյանը: Տղամարդանց 10 կմ դասական ձևում կրկին ոսկե մեդալ նվաճեց Միքայել Միքայելյանը: Երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցրեցին Թադևոս Պողոսյանը և ՕլեգՊոլյակովը: Եվ արագավազքում լավագույն արդյունքը կրկին Միքայել Միքայելյանին է: Կանանց պայքարում մեծ տարբերությամբ բոլոր մրցաձևերի չեմպիոնը Կատյա Գալստյանն է: Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցեցին ավելի քան 30 դահուկորդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր