00:00:00

Արագածոտնի մարզում բախվել են Audi-ն ու Mercedes-ը, կան վիրավորներ. shamshyan.com

00:13, 16 հունվար 2022 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 73 կմ հատվածում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Մհեր Երեմյանի վարած Audi մակնիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Անդրեյ Քամալյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Քամալյանի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Սուզաննա Ներսիսյանը և Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ, 52-ամյա Ալլա Քամալյանն ու 17-ամյա Գոհար Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր