00:00:00

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, 10 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

21:29, 15 հունվար 2022

Արցախի Հանրապետությունում հունվարի 14-ին կատարվել է 65 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:  Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 45 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր