00:00:00

Հայտնի է, ով կփոխարինի Ծաղիկ Վարդանյանին․ վերջինս դատի կտա Անահիտ Ավանեսյանին

19:04, 15 հունվար 2022

Irakanum.am-ը երեկ գրել էր, որ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից: Վարդանյանի՝ աշխատանքից ազատելու մասին տեղեկությունները շրջանառվում էին օրեր առաջ, ինչի մասին մենք գրել էինք։ Տեղեկացրել էինք, որ Ծաղիկ Վարդանյանը ունի լարված հարաբերություններ Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանի հետ և վերջինս ամեն գնով ցանկանում էր ազատվել նրանից։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Վարդանյանին հայտարարվել է երկու խիստ նկատողություն, որից հետո նա աշխատանքից ազատվել է։ Թե ինչու և ինչի համար նախարարությունից չէին պարզաբանել։ Irakanum.am-ի տեղեկություններով Առողջապահության նախարարության ՊԱԳ պետ կնշանակվի Գարուշ Այվազյանը։ Վերջինս Ծաղիկ Վարդանյանի տեղակալն էր։ Բայց պատմությունն այսքանով չի ավարտվի։ Մեր տեղեկությունների համաձայն Ծաղիկ Վարդանյանը դատական հայց է ներկայացնելու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ։ Փորձեցինք Վարդանյանից մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։ Միաժամանակ մենք գրել էինք, որ Վարդանյանը, ով մտերիմ հարաբերություններ ունի Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, առաջիկայում հնարավոր է աշխատանքի անցնի Երևանի քաղաքապետարանում, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր