00:00:00

Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել (լուսանկարներ)

05:13, 11 հունվար 2022

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի։ Ահավոր ողբերգություն տեղի ունեցավ 2015թ. հունվարի 12-ին։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական ռազմակայանի զինվոր Վալերի Պերմյակովը թափանցել էր Ավետիսյանների տուն եւ կրակելով սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին։ Հետո սվինով հինգ հարված էր հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին։ Երեխան մահացել էր հիվանդանոցում յոթ օր հետո։ Վալերի Պերմյակովը իր գործողությունները բացատրել էր նրանով, որ ցանկացել է տուն գնալ։ Նա ինքնակամ լքել է ծառայավայրը՝ վերցնելով ինքնաձիգը։ Գիշերային Գյումրիով թափառելով՝ ուզել է ջուր խմել եւ, կոտրելով պատուհանը, մտել է Ավետիսյանների տուն, որ ջուր խմի, չնայած շուրջը շատ ձյուն կար։ Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը բղավել է։ Վալերի Պերմյակովի պնդմամբ՝ նա վախեցել է եւ սկսել կրակել։ Ընդ որում՝ հարեւաններից ոչ ոք կրակոցի ձայներ չի լսել։ Ընտանիքին սպանելով՝ Վալերի Պերմյակովը հագել է տանը գտած հագուստը եւ թաքնվել՝ տնից մի քիչ փող եւ սպանվածների բջջային հեռախոսները վերցնելով։ Սեփական համազգեստը՝ անվան ու ազգանվան նշումներով, ինչպես նաեւ ինքնաձիգը թողել է Ավետիսյանների տանը։ Վալերի Պերմյակովին գտել են ռուս սահմանապահները «Բայանդուր» ուղեկալի տարածքում։
2015թ. օգոստոսի 12-ին Գյումրիում 5-րդ կայազորի արտագնա նիստում Վալերի Պերմյակովը դատապարտվել է դասալքության համար տասը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։
Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի դատարանը Վալերի Պերմյակովին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության (104-րդ հոդվածի 2-րդ մասի 5 եւ 8 կետեր), ավազակային հարձակման (175-րդ հոդվածի 2-ր մասի 3 եւ 4 կետեր), սահմանի ապօրինի հատման փորձի (34-329 հոդվածների 1-ին մաս)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր