Այսօր Թբիլիսիի կենտրոնում միանգամից երեք բողոքի ակցիա է ընթանում: Դրանցից մեկը «Սպիտակ աղմուկ» հասարակական շարժման ակցիան է: Մյուս երկուսը կազմակերպել են նրանց հակառակորդները՝ նեոնացիստական «Վրաստանի ազգային միաբանություն» խումբը եւ «Երիտասարդ ազգային դաշինք»-ը, որը ղեկավարում է Գաբեդավան:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները շրջափակել են խորհրդարանի տարածքը: Բախումներից խուսափելու համար ոստիկանությունը թույլ չի տալիս գնալ նեոնացիստներին եւ «Երիտասարդ ազգային դաշինքի» անդամներին այնտեղ, որտեղ հավաքվել են «Սպիտակ աղմուկ» շարժման կողմնակիցները:
Գաբեդավան ձերբակալվել է Կաշվեթի եկեղեցու մերձակայքում, երբ նա և իր համախոհները պահանջում էին թույլ տալ իրենց անցնել փակված հատվածը: Ներկայումս իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ժամանակ առ ժամանակ «Երիտասարդ ազգային դաշինքի» ներկայացուցիչները փորձում են անցնել օղակված մասը: Ցուցարարների և ոստիկանության միջեւ ընդհարումներ են տեղի ունենում:
«Երիտասարդ ազգային դաշինք»-ում համարում են, որ «Սպիտակ աղմուկի» կողմնակիցները պղծել են ապրիլի 9-ի ողբերգության զոհերի հիշատակը, երբ նախօրեին սկսել են պարել հուշատախտակի վրա: Այժմ կազմակերպության անդամները ցանկանում են մոտենալ հուշարձանին՝ «այն պաշտպանելու համար»:
https://www.youtube.com/watch?v=pikgHiGrC88