00:00:00

Կեղծ դիպլոմով մարզպետ նշանակված Պետրոսյանը պաշտոնանկ կարվի․ հայտնի է ով կփոխարինի նրան

18:58, 10 հունվար 2022

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Պետրոսյանին մարզպետի պաշտոնում կփոխարինի վերջերս պատգամավորական մանդատից հրաժարված ՔՊ-ական Սերգեյ Մովսիսյանը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ նշանակված Ռազմիկ Պետրոսյանի շուրջ բավականին լուրջ սկանդալ էր հասունացել։  Մամուլում քննարկվում է այն թեման, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով: Մամուլը հետաքննել է և պաշտոնական պատասխաններ է ստացել կառավարության մաս կազմող ԿԳՄՍ նախարարությունից, որ Ռազմիկ Պետրոսյանը դիպլոմ է ստացել Հովնանյանի անվան համալսարանից՝ 2002 թվականին, այն դեպքում, երբ այդ համալսարանը այդ թվականին չի ունեցել անգամ գործունեության լիցենզիա։ Մարզպետն ինքը չի հերքել, մարզպետարանը չի հերքել։ Ավելին, այդ համալսարանի տված դիպլոմը, համաձայն կրթության նախարարության պաշտոնական պատասխանի, անցողիկ չէ, քանի որ գործունեության ժամանակ դա եղել է չհավատարմագրված բուհ։ Բացի Ռազմիկ Պետրոսյանից պաշտոնանկ կարվի նաև Արարատի մարզպետը։ Գործող մարզպետ Ռազմիկ Թևոնյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի  մանդատը վայր դրած որդին՝ Սեդրակ Թևոնյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր