Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 29-րդ տուրի երկու հանդիպում:
«Արարատը» անհավանական կամային հատկանիշներ դրսևորեց ու ոչ-ոքի` 4:4 հաշվով ավարտեց խաղը «Շիրակի» հետ:
Տուրի մյուս խաղում «Բանանցը» հյուրընկալվեց «Գանձասար-Կապանին» ու կրկին ոչ-ոքի խաղաց:
Արամ Ոսկանյանի ֆուտբոլիստներն առաջինը բացեցին հաշիվը:
Գոլի հեղինակ դարձավ Սանթոսը: Կապանյան ակումբը խաղի վերջում փրկվեց պարտությունից: Գոլով աչքի ընկավ Իսիակա Բամբան:
Այս տուրից հետո «Բանանցը» 41 միավորով 4-րդ հորիզոնականում է: «Գանձասար-Կապանը» 43 միավորով 3-րդ տեղում է