00:00:00

Հայտնի են Հայաստանի 2021թ․ 10 լավագույն մարզիկները

23:17, 21 դեկտեմբեր 2021 Սպորտ

Մարզական լրագրողների և ազգային թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում հայտնի են դարձել Հայաստանի 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկների» անունները: Դեկտեմբերի 21-ին կայացած քվեարկությանը լրագրողներից մասնակցեցին սպորտային 15 թղթակից և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները: Քվեարկության արդյունքում ձևավորվել է հետևյալ տասնյակը՝ ըստ այբբենական կարգի՝ Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն Լալայան Վարազդատ – ծանրամարտ Դանիելյան Էլինա – շախմատ Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ Մինասյան Գոռ – ծանրամարտ Չալոյան Դավիթ – բռնցքամարտ «Տարվա համակրանք» մրցանակը, որի համար քվեարկել են երկրպագուները, ստացել է աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր