00:00:00

Հայ բռնցքամարտիկները հաղթող են դարձել Երևանում անցկացված թիմային միջազգային մրցաշարում

17:58, 21 դեկտեմբեր 2021 Սպորտ

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի միջազգային թիմային մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները: Չորս հավաքականների պայքարում առավել հաջող են հանդես եկել հենց հայ բռնցքամարտիկները: Նրանք հաջորդաբար հաղթել են Իրանի / 5 : 4 /, Ուկրաինայի / 10 : 5 / և Վրաստանի / 6 : 3 / ներկայացուցիչներին և ոչ պաշտոնական հաշվարկով գրավել են առաջին տեղը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ասել է, որ բռնցքամարտիկները առաջիկա օրերին կհանգստանան, որից հետո տեղերում, անձնական մարզիչների գլխավորությամբ, կնախապատրաստվեն Հայաստանի առաջնությանը: Այն կկայանա Երևանում ՝ հունվարի 24-29-ը: Աչքի ընկածները կհամալրեն երկրի գլխավոր թիմը, որի կազմում կմասնակցեն ուսումնամարզական հավաքների, միջազգային մրցաշարերի: Դրանք բնույթով նախապապատրաստական – ընտրական կլինեն, քանզի լավագույն մարզավաճակ ունեցող բռնցքամարտիկները Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն մեր մայրաքաղաքում մայիսի 21-31-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: Աղբյուրը՝ ArmSport.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր