00:00:00

Վարազդատ Լալայանն Աշխարհի առաջնության արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

21:31, 17 դեկտեմբեր 2021 Սպորտ

Տաշքենդում ավարտվել է մոտենում ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը պայքարի են դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները: +109 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքով մեդալներ ապահովեցին: Լալայանը երկամարտի արդյունքով 457 արդյունքով նվաճեց Աշխարհի առաջնության արծաթե մեդալը, իսկ Մինասյանը 448 կգ արդյունքով դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը չկարողացավ մեդալ նվաճել՝ 4-րդ արդյունքը ցույց տալով: Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Աշխարհի առաջնությանը, առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 202 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցման ժամանակ շատ վստահ բարձրացրել է նաև 207 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցմամբ իրեն է ենթարկել 211 կգ ծանրաձողը: Մինասյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ վստահորեն բարձրացրեց 205 կգ կշռող ծանրաձողը, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումները ձախողեց՝ չկարողանալով գլխավերևում պահել 213 կգ ծանրաձողը: Այս վարժությունում փոքր ոսկե մեդալը նվաճեց վրացի գերհզոր ծանրորդ Լաշա Տալախաձեն՝ 225 կգ արդյունքով համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց: Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը, ձախողելով առաջին մոտեցման 240 կգ-ն, երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահել է 242 կգ ծանրաձողը: Իսկ երրորդ մոտեցմամբ Լալայանը հրեց 246 կգ ծանրաձողը՝ ապահովելով արծաթե մեդալը: Գոռ Մինասյանը հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 240, իսկ երկրորդ մոտեցմամբ 243 կգ ծանրաձողը: Երրորդ մոտեցմամբ համար պատվիրեց 253 կգ, սակայն Մինասյանը այն չկարողացավ բարձրացնել և շրջանցելով Վարազդատ Լալայանին՝ բավարարվելով ԱԱ-ի բրոնզե մեդալով: Այս քաշային կարգում Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն՝ հրում վարժությունում ևս համաշխարհային ռեկորդ սահմանելով՝ բարձրացնելով 267 կգ ծանրաձողը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր