00:00:00

Յուրա Մովսիսյանը հատուկ ֆուտբլիստ չէ. Ռուբեն Հայրապետյանը համաձայն չէ Վարդան Մինասյանի որոշման հետ

16:52, 12 մայիս 2018 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքական Յուրա Մովսիսյանին հրավիրել է Վարդան Մինասյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` պատասխանելով Aysor.am-ի հարցին: «Յուրա Մովսիսյանը ընդամենը բազամթիվ ֆուտբոլիստներից մեկն է, նա ֆուտբոլ պետք է խաղա, թող գա խաղա, ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում՝ ով է հրավիրվում հավաքական, բայց, չգիտես ինչու, մարդիկ դրան չեն հավատում», - ասաց նա: Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ Յուրա Մովսիսյանը «հատուկ ֆուտբոլիստ չէ»: «Յուրան հատուկ ֆուտբոլիստ չէ, բոլոր ֆուտբոլիստներն ինձ համար հավասար են, եթե նվիրված կխաղան ազգային հավաքականում, թող գան», - ասաց նա: ՀՖՖ նախագահն ասաց նաև, որ Վարդան Մինասյանի` հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկի հետ այդքան էլ համաձայն չէ: «Այնտեղ ֆուտբոլիստներ կային, որ չպետք է հրավիրվեին», - ասաց նա: Aysor.am-ի մյուս հարցին՝ Յուրան այդ ֆուտբոլիստների թվո՞ւմ է, նա պատասխանեց. «Անուններ չտամ, մի քանիսը կան, օրինակ, իմ կարծիքով, Ռումյան Հովսեփյանը պետք է հրավիրվեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր