00:00:00

Նրանք չեն միանա Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին

03:05, 16 դեկտեմբեր 2021

Երևանի ավագանու որոշ անդամներ հրապարակային հայտարարել են, որ չեն միանալու քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Մասնավորապես ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ չի  մասնակցում քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման ստորագրահավաքին։ «Ես՝ որպես ավագանու անդամ, ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ, և համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի շահերից։ Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքապետի մանդատը առաջնային մանդատ է, ընտրվել է ուղիղ Երևան քաղաքի բնակիչների կողմից։ Ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց Երևանցիներն ուզու՞մ են փոխել»,-ասված է գրառման մեջ։ Ավագանու  անդամ Գրիգոր Երիցյանը ևս հայտնել է, որ չի միանալու այդ գործընթացին։ «Ավելին՝ անվստահություն հայտնելու պատճառ չունեմ: Դրական եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը և կարծում եմ, որ նա արդյունավետորեն կյանքի է կոչում երևանցու առաջ ստանձնած իր պարտավորությունները: Առայժմ այսքանը»,- գրել է նա։ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ ֆեյսբուքյան  իր էջում գրել է․ «Հայկ Մարության ջան, հետդ եմ:  Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի: Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել: Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում: Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու ա վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել: Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար ա, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող: Բայց դու ավելին ունես: Մտի նայի երևանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի: Նշենք, որ Irakanum.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ քաղաքապետի օրակարգում հրաժարականի հարց չկա։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնում է Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Իրականցնում են ստորագրահավաք։ Այս պահին իշխող ավագանու կազմից ստորագրել է 40 ավագանի։ Ավելի վաղ Irakanum.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» և ԲՀԿ խմբակցություններից հայտնել էին, որ իրենք նախաձեռնությունից տեղյակ չեն և որեւէ առաջարկ չեն ստացել։ Մենք նաև հայտնել էինք, որ վաղը Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է իմքայլական ավագանու անդամների հետ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր