00:00:00

ԱԱ․ Հայաստանի թիմը սկսում է պայքարը, առաջինը Ռաֆիկ Հարությունյանն է

18:25, 12 դեկտեմբեր 2021 Սպորտ

Դեկտեմբերի 7-ից Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսում են հայ ծանրորդները: Դեկտեմբերի 12-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: 81 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը: 21-ամյա ծանրորդը պատանիների Եվրոպայի արծաթե մեդալակիր է, երիտասարդների Եվրոպայի արծաթե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր: 2019 թվականին Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում հրում վարժությունում 194 կգ արդյունքով սահմանել էր երիտասարդների ռեկորդ, 2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշայինների պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը (346 կգ, 150+196): Հրում վարժությունում բարձրացրած 196 կգ-ի շնորհիվ հայ մարզիկն արժանացավ փոքր բրոնզե մեդալի, իսկ սեպտեմբերին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացված Մ23 Եվրոպայի առաջնությունում հրում վարժության մեկ մոտեցումով նվաճեց չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 345 կգ (155+190): Հայաստանի ներկայացուցիչի երկամարտի նախնական հայտը 360 կգ է:  Այս քաշային կարգում աշխարհի առաջնության տիտղոսի համար կպայքարի 10 ծանրորդ: Ռաֆիկ Հարությունյանի մասնակցությամբ մրցումը կսկսվի Երեւանի ժամանակով 18:00-ին: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ  Անդրանիկ Կարապետյան (89 կգ) Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (96 կգ), քաշային Սամվել Գասպարյան, Արսեն Մարտիրոսյան(102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), եւ Գոռ Մինասյան, Վարազդատ Լալայան (+109 կգ): Կանանց հավաքականից կմասնակցի միայն 81 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Առաջնությունը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր