00:00:00

Ովքեր էին Ադրբեջանից վերադարձած հայ գերիները, որոնց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ անուններ

04:17, 10 դեկտեմբեր 2021

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Հիշեցնենք, ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից՝ նոյեմբերի 16-ին։ Նրանք են Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի, Հակոբյան Գևորգ Արայիկի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Թևոսյան Արման Արթուրի, Հակոբյան Տիգրան Արմենի։ Քննչական կոմիտեից չեն հայտնել, թե նրանցից, որ հինգի նկատմամբ է կալանավորելու միջնորդություն ներկայացվել։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ ՊՆ-ն հաղորդեց 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայողի մասին, սակայն Նիկոլ Փաշինյանը ավելի ուշ՝ առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով անհետ կորած համարվող 24 զինծառայողները գերեվարվել են ու շրջանառության մեջ դրեց «24+8» բանաձեւը։ Հավելենք, որ համաձայն առաջադրված մեղադրանքի զինծառայողներին սպառնում է չորսից մինչև տասը տարի ազատազրկում։ Irakanum.am https://www.youtube.com/watch?app=desktop&v=mMDcl0Y8Jo8&fbclid=IwAR3heogtzFX5k-zoixqiJEeZolHVzyKH9ai5iKjDyAcD5isJ_QpTM2pfkMw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր