Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս նվազագույն՝ 0։1 հաշվով պարտություն կրեց «Բոլոնիայից»։
Հանդիպման միակ գոլը գրանցվեց 35-րդ րոպեին. Նիկոլաս Դոմինգեսի փոխանցումից հետո ցուցատախտակին իր անունը գրանցեց Մատիաս Սվանբերգը։
Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունը «Ռոմայի» կողմն էր, հռոմեացիներն ավելի շատ խաղաժամանակ էին անցկացնում մրցակցի կիսադաշտում, և չնայած խաղավերջում գործադրած ահռելի ճնշմանը՝ պարտությունից փրկվել այդպես էլ չհաջողվեց։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում։ Հայ ֆուտբոլիստն ամբողջ խաղի ընթացքում բավականին ակտիվ էր գործում։
Այսպիսով, Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը կրեց 6-րդ պարտությունն Իտալիայի ընթացիկ առաջնությունում և 25 միավորով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում։ «Բոլոնիան» վաստակեց 24 միավոր և 8-րդ տեղում է։
Հանդիպման տեսությունը.