00:00:00

Պատերազմի հերոսներների մասնակցությամբ ու Հայկոյի երգերի հնչյունների ներքո․ կկայանա AAD.am 12-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը

20:20, 28 նոյեմբեր 2021 Մշակույթ

Շուտով  «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրում կկայանա AAD.am 12-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Քաղաքական գործիչներ, հանրային դեմքեր, սպորտի ու առողջապահության ոլորտի մասնագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ ու բոլոր տարիների հերոսները՝ զինվորները կլինեն մեկ տեղում։ Միջոցառման կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ ունեն հատուկ շարք՝ նվիրված պատերազմի ընթացքում վիրավորված տղաներին։ «Մենք ունենք հատուկ շարք, մեր վիրավոր զինվորներին մրցանակ հանձնելու համար՝ «Տարվա սխրանք» անվանակարգում, ինչպես նաև վեց զոհված զինծառայողների ընտանիքների»,- ասաց Մամիկոն Խուրշուդյանը։ Նրա խոսքով՝ ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է գնահատել ավարտվող տարում, իրենց աշխատանքում լավ արդյունք դրսևորած մարդկանց։ AAD.am Հայաստան- Արցախ- Սփյուռք մրցանակաբաշխության մեկնարկը տրվել է 2009 թվականից։ Խուրշուդյանն ասում է՝ այն սկզբում սիրողական մակարդակի է եղել, տարեցտարի ընդլայնվել։ «Ամեն ինչ անում ենք, որպեսզի դուրս գանք ավելի բարձր մակարդակների ու աշխատում ենք այն ուղղությամբ, որ հյուրի ամեն դետալ լինի հաճելի, ոգևորող»,- ասաց նա։ Այս տարի անակնկալներ ևս կլինեն։ Թե ինչպիսի՝ այս պահին Մամիկոն Խուրշուդյանը փակագծերը չի բացում։ Հայտնի է, որ մրցանակաբաշխության ամբողջ ընթացքում հնչելու են տաղանդավոր երգիչ, վաղամեռիկ Հայկոյի կատարումները։ Մամիկոն Խուրշուդյանն ասաց, որ միջոցառմանը պատշաճ են պատրաստվել։ Հյուրերին սպասվում են այլ անակնկալներ ևս, լուսանկարվելուց մինչև խաղարկություն։ Այդ օրը հասարակական գործիչը նաև հաշվետվությամբ հանդես կգա, ներկայացնելով տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները։ Տարվա լավագույն երգիչ- երգչուհի, դերասան, քաղաքակական գործիչ և այլ մրցանակներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր