00:00:00

Մետրոյի կայարանի մոտից բերման ենթարկված Վահագն Չախալյանի նկատմամբ ուզում են քրեական հետապնդում իրականացնել. Զոհրաբյան

16:23, 24 նոյեմբեր 2021 Հասարակություն

Մետրոյի Երիտասարդական կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո մեր 2 գործընկերներին բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia և Հհ Գլխավոր Դատախազություն հիշեցնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության: Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում մետրոյի կայարանները նշված չեն: Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել: Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներն այսօր՝ նոյեմբերի 24-ի առավոտյան կաթվածահար էին արել «Երիտասարդական» կայարանի աշխատանքները։ Նրանք մետրոյում ներկայացնում էին իրենց պահանջները եւ հայտարարում, որ նահանջ չի լինելու. «Ապաքաղաքական բողոքի ակցիա է։ 18։30-ին բոլորով միասնական հավաքվենք Հանրապետության հրապարակում, ամեն օր պետք է պայքարենք, նահանջ չի լինելու»,-ասում էին  բողոքի ակցիայի մասնակիցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր