00:00:00

Մոռացե՛ք պայմանական Շվեյցարիան, այստեղ ով խաղաղություն է աղերսում, այո՛, «մատաղացու գառ» է. Վարդան Ոսկանյան

14:59, 24 նոյեմբեր 2021 Հասարակություն

Լավ, էլ ինչպե՞ս բացատրենք, որ «զիջման կետ», որով թշնամին կբավարարվի և կհրաժարվի իր բոլոր լկտի նկրտումներից, գոյություն չունի։ Ավելի ճիշտ, գոյություն ունի՝ Հայաստանի Հանրապետության զիջումը և մեր բնաջնջումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հետևաբար, հիշեք, թե ինչպե՞ս էին մեզ պարտադրվում անիմաստ օրակարգեր, որոնցից վերջինը «խաղաղության դարաշրջան» կոչեցյալն էր։ Վերականգնված և արդիականացված հայկական բանակն է մեր փրկությունը, և այդ բանակի շուրջ կառուցվող պետությունն ու դրան ծառայող հասարակությունը։ Մոռացե՛ք պայմանական Շվեյցարիան, քանզի սա Առաջավոր Ասիան է, և ով այստեղ անզոր վիճակում խաղաղություն է աղերսում, այո՛, «մատաղացու գառ» է, որին մորթելու են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր