00:00:00

Դունյա Միյատովիչը պարզաբանում է պահանջում գլխավոր դատախազից

23:19, 23 նոյեմբեր 2021 Հասարակություն

Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը պարզաբանում է պահանջում գլխավոր դատախազից իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։ Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ-ի քննիչի կողմից, որը Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Ի դեպ,  2021 թ․ նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1) տեղի կունենա եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր