00:00:00

Ռուսաստանում կանխել են ուսումնական հաստատության վրա զինված հարձակումը

22:27, 23 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է մի դեռահասի, ով զինված հարձակում էր նախապատրաստում ուսումնական հաստատության վրա, Ուկրաինայի քաղաքացին համոզել է նրան հանցագործություն կատարել։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնում: «Կազանի Անվտանգության դաշնային ծառայությունը զինված հարձակում է կանխել ուսումնական հաստատության վրա։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել այս հանցագործության նախապատրաստմանը մասնակցած ՌԴ անչափահաս քաղաքացին»,-նշել են ԱԴԾ-ում։ «Telegram մեսենջերի օգտատեր, ոմն Օվսյուկ Յարոսլավ, ով բնակվում է Ուկրաինայում, նրան համոզում էր զանգվածային սպանություն կատարել»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր