Հայաստանի հավաքականի նախկին շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է իր հաղթանակը  Tata Steel India Blitz մրցաշարում։

«Իմ սիրելի ընկերներ և աջակիցներ,

ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարում: Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ երկրի հետ են, և ես անհամբեր սպասում եմ այն ​​օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ, վերակառուցել և վերախմբավորել այն ամենը, ինչ մենք գնահատում ենք:

Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար , և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։

Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք»,- գրել է Լեւոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ համաշխարհային դասակարգման չորրորդ համարը որոշել է ընդունել ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն։