00:00:00

«Հանրապետականների» մեջ կան ծպտյալ «ելքականներ»

17:31, 02 մարտ 2018

Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ինչպես արդեն հայտնել էինք, 90 կողմ ձայն էր եղել, 10 դեմ: «Ելք. խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու: «Ելքն» ունի 9 պատգամավոր, սակայն քվեարկության մասնակցել է 7-ը, հետևաբար 3 հոգի դեմ են քվեարկել կամ ՀՀԿ-ից, կամ ՀՅԴ-ից, կամ «Ծառուկյան» դաշինքից: Այս փաստի մասին ԱԺ նիստի ժամանակ ելույթ ունեցավ «Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեց, որ ժամանակին ՀՀԿ խմբակցության Վահրամ Բաղդասարյանն ասել էր, թե ընդդիմությունում ծպտյալ հանրապետականներ կան: «ՀՀ նախագահի ընտրություններին արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ արդյունք: Սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարություններին՝ ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ ՀՀԿ-ականեր, այլ ՀՀԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ»: Վարման կարգով ձայն խնդրեց նաև Վահրամ Բաղդասարյանը և հայտարարեց. «Ի ուրախություն Նիկոլ Փաշինյանի՝ պետք է արձանագրենք, որ ՀՀԿ-ն 58 հոգի է, և մենք այսօր արձանագրել ենք 90 կողմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր