00:00:00

Տեսահոլովակ նվիրված արցախյան քառօրյային. Հայկո «Հարսանիք Թիկունքում»

01:43, 11 մայիս 2018 Շոուբիզնես

«Հարսանիք Թիկունքում>> տեսահոլովակի պրեմիերա Գյումրու դրամատիկականի նոր ներկայացման երաժշտության հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանն է, ով փորձել է խտացնել ներկայացման ամբողջ պատմությունը 4 րոպեում։ Ինչպես ներկայացումը, այնպես էլ տեսահոլովակը, նվիրված է՝ արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին։ Կոմպոզիտորը՝ Հայկոն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, իսկ մոնտաժը՝ Էդուարդ Մատենցյանի (Էսքիզ ստուդիո)։ Շուրջ մեկ տարի, Գյումրու դրամատիկական թատրոնում ընթանում էին Անահիտ Աղասարյանի <<Հարսանիք թիկունքում>> ներկայացման բեմադրական աշխատանքները։ Պիեսը գրվել է հատուկ Գյումրու դրամատիկական թատրոնի համար։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի, կոմպոզիտոր՝ Հայկո։ Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է։ Ընտանիքի համար ամենաուրախ օրը՝ զավակի հարսանիքին, հնչում է պատերազմի գույժը՝ ընդհատելով կյանքի բնականոն ընթացքը։ Պատերազմը ոչ միայն ճակատում էր, այլ նաև թիկունքում։ Ներկայացման առաջնախաղը մայիսի 30-ին եւ 31-ին Գյումրու դրամատիկական թատրոնում:   https://www.youtube.com/watch?v=PbFJioRgpB0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր