00:00:00

8 անչափ հետաքրքիր ու տարօրինակ փաստեր տարբեր երկրների մասին

05:16, 09 նոյեմբեր 2021 Ժամանց

1. Ճապոնիայում Դուք կարող եք գրավիչ տղամարդ վարձել՝ Ձեզ հետ հուզիչ ֆիլմեր նայելու ու Ձեր արցունքները մաքրելու համար։
Տոկիոյում հիմնադրված «Ikemeso Danshi» («Գրավիչ լացող տղամարդիկ») ընկերությունն անսովոր ծառայություն է մատուցում։ Մոտավորապես 65 $-ով Ձեր ընտրությամբ մի տղամարդ կգա Ձեր տուն, ֆիլմ կդիտի Ձեզ հետ ու կսրբի Ձեր արցունքները։
2. Ռուսաստանում իշխանություններն արգելել են էմոների գոյությունը, քանի որ նրանք համարվել են սպառնալիք ազգային կայունությանը։ 2008 թվականին իշխանություններն օրենք են ընդունել, որով արգելվում է էմո մշակույթը։ Անտի-էմո օրենսդրությունը հենված է այն կանխավարկածի վրա, որ նրանք դեպրեսիա, սոցիալական մեկուսացում ու ինքնասպանություն են քարոզում։ 3. Չինաստանում յուրաքանչյուր հեռուստատեսային շոու կամ ֆիլմ, որում պատկերվում է ճանապարհորդություն ժամանակի մեջ, արգելվում է։   2011 թվականին Չինաստանի Ռադիոյի, ֆիլմի ու հեռուստատեսության պետական խորհուրդը որոշեց արգելել ժամանակի մեջ ճանապարհորդության մասին որևէ ֆիլմ, հեռուստատեսային նախագիծ և այլն, քանի որ այն զուրկ է դրական մտքերից ու նշանակությունից, - հայտնում է New York Times-ը։ Որոշման հիմքում այն ենթադրությունն է, թե ժամանակի մեջ ճանապարհորդելը պատմության մասին կեղծ տպավորություն է ստեղծում, ու չինական հեռուստատեսությունը պետք է դադարի արևմտյան ապրանքներ գովազդելուց ու բացառապես չինական կոնտենտ մատուցի։ 4. Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Նիուե կղզում մետաղադրամների վրա պատկերված են Դիսնեյի ու «Աստղային պատերազմներ»-ի կերպարները։   Այս փոքր կղզին ունի մոտավորապես 1200 մարդուց կազմված բնակչություն, բայց հայտնի է իր մետաղադրամներով, որի վրա Mickey Mouse-ն է։ Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող այս ազգը սկսեց Պոկեմոնի հերոսներով, Դիսնեյի արքայադուստրերով ու «Աստղային պատերազմներ»-ի հերոսներով մետաղադրամներ թողարկել՝ տնտեսությունը զարգացնելու ու փոքրիկ թերակղզին ճանաչելի դարձնելու համար։ 2014 թվականին պատրաստվեցին ամենաթանկարժեք մետաղադրամները՝ 7.1 գրամ ոսկուց, Mickey և Minnie Mouse-ների, Գուֆիի ու Պլուտոյի կերպարներով։ 5. Եթովպիայի օրացույցը 7 տարի հետ է աշխարհի մյուս երկրներից։ NR Ինչպես BBC-ն է հայտնում, Եթովպիայի օրացույցը շարժվում է այն համոզմունքով, որ երկրում քրիստոնեական ուղղափառ եկեցեցին հիմնված է Եգիպտական օրացույցի վրա, որը մոտավորապես 7-8 տարի հետ է Գրեգորիան օրացույցից։ Աֆրիկյան այս երկրի նոր տարին մեկնարկում է սեպտեմբերի 12-ից։ 6. Դանիայի քաղաքացիների երեխայի անուն ընտրում են կառավարության կողմից հաստատված, 7000 անունից բաղկացած ցանկից։   Դանիայի անձնական անունների մասին օրենքի նպատակն է կանխել հավանականությունը, որ երեխային հետագայում կծաղրեն անվան պատճառով։ Այն ծնողները, ովքեր ուզում են ցանկից դուրս անուն տալ երեխային, պետք է ստանան կառավարության հավանությունը։ Ամեն տարի շուրջ 1100 անվան համար դիմում է ներկայացվում կառավարություն, ու դրանց 15-20 %-ը մերժվում են։ 7. Մալայզիայի իշխանությունները մարդկանց արգելել են դեղին հագուստ կրել։ Դեղինը սովորաբար ասոցացվում է արևի ու ընկերության հետ, բայց այս երկրում այն արգելված է։ Երբ վարչապետ Նաջիբ Ռազակի կաշառակերությունը ջրի երես դուրս եկավ, մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելու նրա հրաժարականը։ Այդ բանից հետո իշխանությունները որոշեցին արգելել մարդկանց դեղին հագնել, քանի որ այդ գույն էին հագնված ցույցի կազմակերպիչները։ 8. Ֆրանսիայում կարելի է ամուսնանալ մահացած մարդու հետ։ NR Ֆրանսիայում հետմահու ամուսնությունն օրինական է եղել Նապոլեոնի կառավարման ժամանակներից, բայց այն օրինական ուժի մեջ է մտել միայն 1959 թվականին, երբ մի դամբարան պայթեց՝ խլելով 420 մարդու կյանք, ու մի կին, ում սիրելին մահացել էր, դիմեց՝ ամուսնանալու նրա հետ։ Պայմանն այն է, որ կենդանի մարդը պետք է ապացուցի, որ նրանք մտադիր էին ամուսնանալ մինչև իր սիրեցյալի մահը։ Բացի այդ, պետք է ձեռք բերել մահացածի ընտանիքի թույլտվություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր