00:00:00

Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուն ինձ գուցե խանգարեց փորձի պակասը. Դավիթ Չալոյան

17:09, 08 նոյեմբեր 2021 Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանի կարծիքով, աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուն խանգարեց փորձի պակասը: «Աշխարհի այս առաջնությունը շատ լավ ստացվեց ինձ համար, ես ամեն ինչ արել էի այս մեդալի համար և խոսք էի տվել, որ մեդալ եմ նվաճելու: Առաջնությունը կազմակերպված էր բարձր մակարդակով, և մրցակիցներիցս յուրաքանչյուրը բարդ հակառակորդ էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Չալոյանը:   Գյումրեցի մարզիկը շեշտեց, որ եզրափակիչը բարդ ընթացք ունեցավ իր համար: «Աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելուն ինձ գուցե խանգարեց փորձի պակասը: Փորձելու եմ ամեն ինչ անել Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում լավ արդյունք գրանցել»,-ասաց նա: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու մեդալ: 63,5 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և 92+ կգ քաշում աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճեց գյումրեցի Դավիթ Չալոյանը:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր