00:00:00

Հայաստանում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 80 երեխա․ 2-3-ի վիճակը ծանր է

16:11, 07 նոյեմբեր 2021

 Հայաստանում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 80 երեխա, մահճակալները բավարար չեն։ Այս մասին Sputnik Armenia-ի հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդական Սերգեյ Սարգսյանը։ Նախարարության ներկայացուիչը նշել է, որ այս պահին 2-3 երեխա գտնվում է ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքներում։ «Երկու երեխայի մոտ զարգացել է Կավասակիի համախտանիշ, որոշ երեխաների մոտ կորոնավիրուսն ուղեկցվել է տարբեր շնչառական, աղիքային վարակներով (երբեմն աղիքային վարակը երեխաների մոտ դառնում է կորոնավիրուսի դրսևորում): Հիվանդների շրջանում ամենաքիչը միջնակարգ դպրոցի տարիքի երեխաներն են։ Տարբերությունը փոքր է, բայց փոքր երեխաներն ավելի հաճախ են հոսպիտալացվում։ Նրանք հիմնականում բուժվում են տնային պայմաններում։ Ուստի նրանց ճշգրիտ թիվը դժվար է հաշվարկել»,- ասել է նա։ Սարգսյանը նշել է որ, թե ​​երեխան ունի որևէ ուղեկցող հիվանդություն, ապա անհրաժեշտ է պատվաստել՝ այն իրականացվում է կամավոր հիմունքներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր