00:00:00

Ներողություն եմ խնդրում. Նաիրա Մովսիսյանը՝ հայերին քոչվոր ազգ անվանելու մասին

21:46, 10 մայիս 2018 Շոուբիզնես

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Այս օրերին շատ քննարկվեց այն տեսանյութը, որտեղ ես օգտագործել եմ (քոչվոր) բառը։ Իմ շատ սիրելի երկրպագուներին և բոլոր նրանց, ում նյարդայնացրել է իմ խոսքը, ասեմ, որ դա պարզապես իմ կողմից անփույթ մոտեցում է եղել, ինչի համար ներողություն եմ ուզում խնդրել իմ կողմից, իմ շատ սիրելի հայերիս։ Ճիշտ չեմ արտահայտվել, ինչ խոսք։ Անկեղծ բառը կարող է միտք փոխել, ես քոչվոր բառն իրականում ցանկացել եմ օգտագործել, այնտեղ որ նախորդ իշխանությունները, մեզ՝ հայերիս քոչվոր են դարձրել, երբ օդանավակայանում ընկերներիս էի ճանապարհում Բրյուսել ու շատ լցված էի։ Անմիտ բան է ստացվել իմ կողմից, բայց ես այն չեմ, ինչպես որ կարելի է ինձ բնութագրել: Հայցում եմ ձեր ներողամտությունը»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասանուհին պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքը հավատում է, որ երկրում իշխանափոխություն կլինի, Նաիրան ասել էր. «Մենք չենք կարող իշխանափոխության հասնել, քանի որ մենք միասնական ազգ չենք, չենք եղել և չենք լինի, իմաստ էլ չկա որևէ բան փոխելու: Ուղղակի ամեն մարդ պետք է սկսի աշխատել հանուն իրեն, որովհետև ոչ մեկը ոչ ոմեկի համար պարտավորվածություն չի կրում: Դա դեռ պատմությունից է եկել, երբ Արշակ թագավորն էր ուրիշի հողում, կարելի է ասել, «տուզիկ»: Մի խոսոքվ, ինձ համար մենք եղել ենք քոչվորական ինչ-որ ցեղ»,- նշել էր դերասանուհին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր