00:00:00

Չուքասզյանը շարունակում է հացադուլը

18:37, 10 մայիս 2018

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանը շարունակում է հացադուլը: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի խոսքով՝ Չուքասզյանի առողջական վիճակը նորմալ է գնահատվում և նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔԿՎ-ից հայտնել էին, որ իրենց մոտ ֆիքսված տվյալների համաձայն՝ կալանավորը հացադուլի մեջ է գտնվում ապրիլի 29-ից: Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ 2016թ. հուլիսի 25-ից հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուքասզյանը հայտնաբերվել է 2018թ. ապրիլի 24-ին: Գարեգին Չուքասզյանը հետախուզման մեջ էր գտնվում 2015 թվականին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման կասկածանքով:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր