00:00:00

«Բալասանյան» դաշինքն ու ՔՊ-ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին

18:26, 30 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր նախատեսված է «Բալասանյան» դաշինքի եւ «Քաղաքացիական» պայմանագիր կուսակցության միջեւ համագործակցության հուշագրի ստորագրում։ Քիչ առաջ քաղաքական ուժերի ներկայացուցիչները ստորագրեցին համապատասխան փաստաթուղթը։ «Բալասանյան» դաշինքից կշտապեն պարզաբանել, թե այս գործարքը կոալիցիա չէ, և որ «հանուն» քաղաքի պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ, բայց ակնհայտ է, որ Սամվել Բալասանյանի որդու կողմից ղեկավարվող դաշինքը իշխանության հետ գնաց գործարքի, իսկ դա այն պարագայում, երբ գյումրեցիները մերժել էին ՔՊ-ին։ Հուշագրի ստորագրմամբ ՔՊ-ին կհասնի փոխքաղաքապետի, մի շարք բաժնի պետերի պաշտոններ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչպես հայտնի է, անցողիկ շեմը հինգ ուժ է հաղթահարել՝ «Բալասանյան դաշինքը», «Քաղաքացիական պայմանագիրը», «Զարթոնքը», «Ապրելու երկիրը» և Հանրապետականը։ Սակայն այս ուժերից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չի կարող, քանի որ ստացած քվեներով ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ որևէ ուժի բաժին չի հասնի։ Սա նշանակում է, որ Գյումրիում քաղաքային իշխանությունը կձևավորվի կոալիցիոն սկզբունքով։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր