00:00:00

Հրդեհ Ջրվեժ գյուղում

17:31, 30 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հոկտեմբերի 30-ին, ժամը 07։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի (մոտ 90 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։13-ին, մարվել՝ 08։42-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր