00:00:00

Հայաստանն արժանի է ավելի մեծ ուշադրության՝ որպես զբոսաշրջային երկիր. Forbes

17:11, 30 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հոդվածում հեղինակը ներկայացնում է սննդի և սպասարկման ոլորտի մասնագետների խմբի այցը Հայաստան, ծանոթությունը հայկական մշակույթին, խոհանոցին, ճարտարապետությանը, գիտությանը և արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտներին, փոխանցում է 1lurer-ը։
Հեղինակը նշում է, «Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև գտնվող այս յուրահատուկ երկիրն» ունի հարուստ ազգային մշակույթ և խոհանոց, որը դեռևս բացահայտման կարիք ունի: Հանդեսի հոդվածի հեղինակի կարծիքով՝ Հայաստանն իր խոհանոցով և գինեգործության ավանդույթներով ավելի մեծ ուշադրության է արժանի զբոսաշրջիկների շրջանում:
Հոդվածում առանձնահատուկ շեշտվում են հայկական հյուրընկալությունն ու հյուրասիրությունը, բարությունն ու մեծահոգությունը, «հազարամյակների պատմությունն» ու ներկա նվաճումները:
Թվարկվում են դարերի պատմություն ունեցող հոգևոր և ճարտարապետական հուշարձանները, իսկ Երևանը ներկայացվում է որպես ժամանակակից քաղաք՝ եվրոպական մթնոլորտով և աշխույժ գիշերային կյանքով:
Նշվում է նաև, որ հայերը մտավորական ժողովուրդ են, և նույնիսիկ 1915 թ. Ցեղասպանության ժամանակ շատերը զոհաբերել են իրենց կյանքը՝ փրկելու հայկական ձեռագիր մատյաններ: Հեղինակի կարծիքով՝ Հայաստանում այսօր էլ բարձր են գնահատվում կրթությունն ու գիտությունը:
Հոդվածում ընթերցողի ուշադրությունը հրավիրվում է հայկական խոհանոցի և համերի բազմազանության վրա: Նշվում է, որ Հայաստանում ներկայացված չեն, օրինակ՝ Starbuks և McDonalds ցանցերը, փոխարենը մեծ է ավանդական, ազգային սննդի ընտրությունը:
Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ Հայաստանը պատրաստ է զբոսաշրջիկների ավելի մեծ ուշադրությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր