00:00:00

ՀՀ փոխվարչապետը հայտնել է տրանսպորտային ապաշրջափակման շուրջ բանակցությունների արդյունքների մասին

00:27, 28 հոկտեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

Եռակողմ աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ, քննարկում է միայն նախկինում գործող ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ Նրա խոսքով՝ նոր ճանապարհների բացման հարց չի քննարկվում, քանի որ դա չի բխում այս տարվա հունվարի 11-ի համատեղ հայտարարությունից։ «Այժմ աշխատանքային խումբը քննարկում է նախկին ԽՍՀՄ հարավային սահմանի երկայնքով, մասնավորապես՝ Երեւանի, Նախիջեւանի եւ Մեղրիի միջեւ երկաթուղու բացումը, որը այնուհետեւ ձգվելու է արեւելք։ Նույն երթուղով ավտոճանապարհի կառուցում չի քննարկվում, քանի որ, կրկնում եմ, մենք գործում ենք բացառապես 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում, իսկ այնտեղ խոսվում է միայն նախկին կոմունիկացիաների վերականգնման մասին»,- պարզաբանել է Գրիգորյանը։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է փոխվարչապետը, ավտոճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ միասնական տեսլական չկա։ Նա պարզաբանել է նաեւ, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակման հարցը որեւէ կերպ չի քննարկվում։ «Երկաթուղիների դեպքում ավելի շատ առաջընթաց կա, քանի որ դրանց դեպքում հարցն ավելի հեշտ է»,- նկատել է Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր