00:00:00

Բրիտանացին պսակադրություն է կազմակերպել հիվանդասենյակում հարսնացուի մահից ժամեր առաջ

21:59, 27 հոկտեմբեր 2021

Բրիտանացի Գրեգ Փիթերսն իր ընտրյալ Աննա Լեգդարի հետ ամուսնացել է հիվանդասենյակում: Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, բրիտանացու հարսնացուն ավտովթարի էր ենթարկվել և մահացել է պսակադրությունից ժամեր անց: Աղբյուրի տվյալներով՝ զույգը հանդիպել է մեկուկես տարի, սակայն մի օր մարզասրահ գնալիս Աննան ավտովթարի է ենթարկվել: «Ես վազեցի հիվանդանոց: Քանի դեռ գնում էի այնտեղ, այդքան անհանգստացած չէի. Աննային իմանալով՝ կարծում էի, որ ընդամենը ձեռքը կոտրած կլինի, և ամեն ինչ կկարգավորվի»,- պատմել է բրիտանացին: Բժիշկները նրա մոտ կյանքի հետ անհամատեղելի ծանր գանգուղեղային վնասվածք են ախտորոշել: Աղջկան միացրել են թոքերի օդափոխման արհեստական սարքի, սակայն ողջ մնալու հույսեր չեն տվել: Այդ ժամանակ Փիթերսը որոշել է ամուսնանալ ընկերուհու հետ հենց հիվանդասենյակում: Փիթերսը հարազատների ներկայությամբ իր տատի մատանին դրել է հարսնացուի մատին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր