«Ազգի ձայնը» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան, որը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից քայլերթի մեկնարկ էր տվել, իր խոսքով՝ համազգային շարժում սկսել եւ հասնելու է Երեւան՝ Հանրապետության հրապարակ, պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն հասել են Սպանդարյան համայնք։ «Մենք հպարտ հայտարարում ենք մեր անելիքները, արարքները, մենք քայլում ենք մայրուղով, մեր քայլելու ճանապարը կենտրոնական տռասան է։ Մենք Գորիսից քայլել ենք մինչեւ Սիսիան, հետո նստեցինք մեքենա, գնացինք մեր գրասենյակ, գիշերեցինք, հանգստացանք»,- ասաց նա։ Ըստ Մհեր Արմենիայի այսօր արդեն ֆեյսբուքյան էջով ուղիղ միացմամբ տեղեկացրել են, իրենց շարժվելու մասին։ Հարցին, թե ճանապարհին հանդիպող մարդիկ ինչ արձագանքներ են տալիս, երգիչն ասաց. «Մարդիկ, որոնք որ անցնում են ճանապարհով… տեսեք ճանապարհը որ կա գյուղը շատ հեռու է, մարդիկ չեն տեսնում, բայց էն մարդիկ, որ ճանապարհով անցնում են մեքենաներիվ տեսնում են, կանգնում են, ողջունում են մեր շարժումը, քայլը, պատրաստակամություն են ցույց տալիս, որ Երեւանում միանալու են մեզ, նկարվում են մեզ հետ»։ Մհեր Մեսրոպյանն աաաց, թե քաղաքացիների արձագանքները դրական են, իրենք էլ ներկայացնում են իրենց շարժման նպատակը։ Միաժամանակ երգիչն ասաց, որ վստահ է նոյեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում մեծ թվով քաղաքացիներ կհավաքվեն, եւ իրենք կհասնեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ «Ովքեր մտածում են Հայաստանի ապագայի մասին, թող միանան մեզ հրապարակում։ Մեզ հաջողվելու է հասնել հրաժարականին եւ թույլ չտալ, որպեսզի այդ թուղթը ստորագրվի»,- եզրափակեց Մհեր Արմենիան։