00:00:00

Հայտնաբերվել է հռոմեական կայսրերին վերաբերող ուշագրավ օրինաչափություն

13:08, 25 հոկտեմբեր 2021 Աշխարհ

Մասնագետները վերլուծել են ինչպես Արեւմտյան Հռոմեական կայսրության, այնպես էլ Արեւելյան Հռոմեական կայսսրության կայսրերի տվյալները: Հետազոտությունը ներառում է մ.թ.ա. 63 թվականից մինչեւ մ.թ.1453 թվականներն ընկած ժամանակաշրջանի տվյալները, գրում է vokrugsveta.ru-ն՝ հղում անելով Phys.org-ին: Գիտնականներ եկել են եզրահանգման, որ Հռոմեական կայսրության 175 ղեկավարների 30 տոկոսը սպանվել է, ինքնասպանություն գործել կամ զոհվել մարտի դաշտում: Սակայն Արեւմտյան Հռոմեական կայսրության 69 տիրակալներից 43-ը զոհվել է բռնի մահով՝ մարտի դաշտում կամ դավադրության հետեւանքով: Այդկերպ Արեւմտյան Հռոմեական կայսրությունում բնական մահով է մահացել կայսրերի միայն 24,8 տոկոսը: «Երբ մենք վերլուծել են յուրաքանչյուր կայսեր՝ նախքան մահն ընկած ժամանակահատվածը, մենք հայտնաբերել ենք, որ ռիսկը բարձր էր, երբ կայսրը բարձրանում էր գահին: Դա կարող է ինչ-որ կերպ վերաբերել դժվարություններին ու աշխատանքի պահանջներին եւ նոր կառավարչի քաղաքական փորձի բացակայությանը: Այնուհետեւ ռիսկն աստիճանաբար նվազում էր, սակայն դարձյալ աճում կառավարումից 13 տարի անց»,-պատմել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Սան Պաուլուի (Բրազիլիա) Մաթեմատիկական եւ համակարգչային գիտությունների ինստիտուտից Ֆրանցիսկո Ռոդրիգեսը (Francisco Rodrigues):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր